ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դավիթ Հարությունյանը ցանկանում է 5/5

Դավիթ Հարությունյանը ցանկանում է 5/5
13.06.2016 | 23:28

Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության հետ նոր բանակցություններ հնարավոր են՝ ԱԺ-ում ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը։ Հարցին, թե օրենսգրքի որ դրույթներն են քննարկվում, Հարությունյանը պատասխանեց.

«Մենք կհայտնենք, երբ վերջնականապես պատրաստ լինենք»։ Իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունն ընթանում է ուղիղ, երկխոսություններ են ընթանում նաև միջազգային կազմակերպությունների հետ, հավելել է նա։ Հարցին, թե այս անգամ նա ակնկալո՞ւմ է իշխանության և ընդդիմության ավելի լայն կոնսենսուս, Հարությունյանը պատասխանեց. «Սահմանադրությամբ նախատեսվում է օրենսգիրքն ընդունել 3/5-ից ոչ պակաս ձայներով։ Կողմ է քվեարկել պատգամավորների 4/5-ը։ Կցանկանայի՞ ես 5/5–ը, այո»։

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ